-
20.09.2019|
00:48
Ամուլսարի մասին շատ են գրում ու խոսում, բայց այս խնդրին պետք է մոտենալ նաև մեկ այլ, զուտ տեխնիկական տեսակետից ու փորձել հասկանալ, թե ինչու է Փաշինյանը շարունակում այդպիսի համառությամբ շարժվել ժաղովրդի կամքին հակառակ, ինչու է մոռացել, որ ոչ վաղ անցյալում նա լսում էր մարդկանց ձայնը, կիսում նրանց մտահոգությունները և, առանց երկմտելու, պատրաստ էր կանգնելու ժողովրդի կողքին:
-
20.09.2019|
00:44
Մեկը մյուսին հաջորդած ուժային կառույցների հրաժարականները լայն քննարկման թեմա են դարձել և առիթ տվել տարաբնույթ խոսակցությունների. կա մտավախություն, որ կադրային լուրջ փոփոխություններ կարող են լինել նաև տնտեսական ոլորտում։ Այս հարցը կառավարության նիստից հետո փորձեցինք ճշտել բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանից, քանի որ նախարարի պաշտոնն ինքնին քաղաքական է։
-
17.09.2019|
00:49
Ալավերդցիները դարձյալ անհանգստացած են. Դեբեդի վրա «Շնող» հէկ կառուցելու մտքից նոր իշխանությունները չեն հրաժարվել: Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղացիներին վստահեցրել էր, որ, առանց համայնքի համաձայնության, գետի վրա հէկ չի կառուցվի, փաստերն ու գործողություններն այլ բանի մասին են խոսում:
-
17.09.2019|
00:46
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս. թ. սեպտեմբերի 9-ի ֆեյսբուքյան իր ուղիղ հաղորդման կամ լայվի ընթացքում հայտարարեց, որ առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում։
-
17.09.2019|
00:28
Ամուլսարում ռադիոակտիվ տարրերի առկայության մասին շատ է խոսվում։ Մասնագետները նշում են, որ Ամուլսարի հանքի շահագործման դեպքում ավերվելու է նրա երկրաձևաբանական կառուցվածքը, այդ թվում` ջրագոյացման-ջրաբաշխման համակարգը։ Ծանր մետաղներ, ռադիոակտիվ տարրեր և վտանգավոր այլ նյութեր պարունակող հանքային փոշով աղտոտվելու են հարակից տարածքները։
-
16.09.2019|
10:56
Սաուդյան Արաբիան նավթի արդյունահանումը կրճատել է օրական 5 միլիոն բարելով, պետական Aramco ընկերության երկու ձեռնարկությունների վրա դրոնների հարձակումից հետո, որի պատասխանատվությունը ստանձնեցին Եմենի ապստամբ հուսիտները:
-
13.09.2019|
01:08
Ո՞րն է երկրների հելիոֆիկացիայի ծրագրի բովանդակությունը, ինչպիսի՞ հնարավորություններ է այն պարունակում և ինչպե՞ս մենք կարող ենք օգտվել դրանից, եթե հանկարծ մի օր որոշենք այն իրականություն դարձնել:
-
13.09.2019|
01:05
«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատողների գրեթե ողջ ամառ ձգվող գործադուլի հանգուցալուծումը կարծես թե մոտ է: Աշխատողների պահանջը օրենքով սահմանված կարգով գիշերային ժամերին աշխատելու, վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքների կատարման դիմաց իրենց չտրվող հավելավճարներն են, աշխատանքային, սոցիալ-կենցաղային վատ պայմաններն ու բժշկական ապահովագրության բացակայությունը։
-
13.09.2019|
00:30
Ամուլսարի հանքը շահագործելու հարցը պատուհասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին: Ակտիվիստի թիկնոցը հանած ու մանդատ ստացածներից շատերը նախկին իշխանության ժամանակ Ամուլսարի շահագործման պայքարի առաջամարտիկներից են եղել, այժմ, սակայն, հարցը դրված է շատ հստակ և ուղիղ՝ հանքը վաղ թե ուշ շահագործվելու է, և այդ հարցում խորհրդարանական մեծամասնությունը պետք է միասնական դիրքորոշում ունենա:
-
10.09.2019|
01:27
Ամուլսարի հանքի շահագործման անթույլատրելիության, ինչպես նաև Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության նկատմամբ պետության համապատասխան վերաբերմունքի բացակայության մասին է մեր հարցազրույցը «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ ԳԵՎՈՐԳ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ: